UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հերթական անգամ ծաղրել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիային։
«Իսլամը հիանալի մեջբերում ունի, որը տեղադրվել է UFC-ի մարզական կենտրոնում․ «Չեմպիոնը պետք է պատրաստ լինի մենամարտել ցանկացածի հետ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»։ Դանա, ժամանակն է ինչ-որ բան գրել Իլիայի համար զուգարանում․ պետք է հիշեցնել նրան, որ նստած չմիզի», – գրել է Ծառուկյանը։
Ավելի վաղ Թոփուրիան հայտարարել էր, որ կնախընտրեր հրաժարվել իր չեմպիոնական տիտղոսից, քան պաշտպանել այն Ծառուկյանի դեմ, որին վրացին համարում է իր գոտուն ոչ արժանի։




























































