Լեհաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յան Տոմաշևսկին կարծիք է հայտնել, որ 36-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պետք է հեռանա «Բարսելոնայից»։
«Եկեք ընդունենք իրականությունը՝ սա վերջն է։ Ռոբերտը թիմում մեծ հեղինակություն չունի, և «Բարսելոնայի» առաջատար խաղացողները նրան գնդակ չեն փոխանցում։ Նա պետք է ավարտի կարիերայի այս փուլը և անցնի ավելի քիչ պահանջկոտ ակումբ, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի թիմերից մեկը, ինչպես արել են աշխարհի լավագույն խաղացողներից շատերը՝ բացառությամբ Մեսսիի։ Իհարկե, Լևանդովսկին իրավունք ունի մնալ, բայց նա պետք է գիտակցի, որ հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, կդառնա պահեստային խաղացող», — Mundo Deportivo-ի փոխանցմամբ ասել է Տոմաշևսկին։
Անցած մրցաշրջանում Լևանդովսկին մասնակցել է 52 խաղի՝ խփելով 42 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։




























































