«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան արձագանքել է Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսի՝ կատալոնական ակումբ տեղափոխության ձախողման վերաբերյալ հարցին։
«Նրանք, ովքեր չեն ցանկանում խաղալ «Բարսելոնայում», չպետք է գան այստեղ։ «Բարսելոնայում» նման մարդկանց համար տեղ չկա։ Անկեղծ ասած՝ հաճելի է տեսնել, որ ունենք բարձրակարգ խաղացողներ, ովքեր ցանկանում են ներկայացնել ակումբը և գնահատում են այս մարզաշապիկը»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք՝ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Ուիլյամսի «Բարսելոնա» տեղափոխությունը չկայացավ։ Թեպետ տրանսֆերը համարվում էր գրեթե կայացած, ֆուտբոլիստը միևնույն է մերժեց կատալոնացիների առաջարկը և, այս անգամ շատ երկար ժամանկով երկարաձգեց պայմանագրի ժամկետը բասկյան ակումբի հետ՝ մինչև 2035 թվականը։






















































