Մադրիդի «Ռեաիլ» պաշտպան Ռաուլ Ասենսիոն կարող է դատապարտվել երկու ու կես տարվա ազատազրկման՝ մասնավոր կյանքի խախտման գործով: Դատախազությունը նրան մեղադրում է երկու դրվագով՝ առանց մասնակիցների համաձայնության ինտիմ տեսանյութեր ապօրինաբար ձեռք բերելու և տարածելու համար:
Ըստ Cadena SER-ի, դեպքը տեղի է ունեցել Կանարյան կղզիներում գտնվող հյուրանոցներից մեկում: «Ռեալի» ակադեմիայի երեք նախկին խաղացողներ ինտիմ կապի մեջ են մտել երկու աղջիկների հետ, որոնցից մեկը անչափահաս էր: Տեսանյութերը նկարահանվել և փոխանցվել երրորդ անձանց՝ առանց աղջիկների համաձայնության:
Դատախազությունը պահանջում է երեք ֆուտբոլիստների համար 4 տարի և 7 ամիս ազատազրկում՝ մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեղադրանքով:
Ասենսիոն, աղբյուրի համաձայն, անձամբ չի մասնակցել ինտիմ գործողություններին, սակայն խնդրել է իրեն ուղարկել տեսանյութը՝ այն ընկերոջը ցույց տալու նպատակով: Հետագայում նա ջնջել է տեսագրությունը: Այնուամենայնիվ, դատախազությունը պնդում է, որ նման գործողությունները նույնպես քրեական պատասխանատվություն են ենթադրում:
























































