Fastex 2025/2026թթ․ մրցաշրջանի մեկնարկային տուրում «Գանձասարը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունեց «Արարատին»։
Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին՝ 1:1:
Խաղի հաշիվը բացվեց 34-րդ րոպեին՝ Լյուկ Մերիլի գոլով, ով առաջ մղեց կապանյան թիմին։ 41-րդ րոպեին «Արարատը» կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Մամադու Դումբիան չիրացրեց 11-մետրանոցը։ Իսկ երկրորդ կեսում՝ 68-րդ րոպեին, «Արարատին» փրկեց Մուսա Կանտեն, ով դարձավ պատասխան գոլի հեղինակ։

























































