«Բարսելոնայի» նորեկ Ռունի Բարջին կիսվել է կատալոնական ակումբում իր առաջին օրերի տպավորություններով։
Երիտասարդ շվեդ եզրային խաղացողը, ով միացել է թիմին և մարզվել Հանսի Ֆլիկի ղեկավարությամբ, մասնակցել է Ասիական շրջագայության երկու ստուգողական խաղերի։ Նա գոլ է խփել իր նորամուտի հանդիպման ժամանակ։
Բարդղջին նշել է, որ թիմակիցները ջերմ ընդունելություն են ցուցաբերել, և ինքը արագ հարմարվել է։ «Ամեն օր հաճույքով եմ խաղում «Բարսայի» կազմում», — ասել է նա։ Նա նաև խոստովանել է, որ միշտ եղել է ակումբի երկրպագու, և Ֆլիկի խաղաոճը համապատասխանում է իրեն։
«Ինձ տանն եմ զգում», — ամփոփել է Բարջին՝ ընդգծելով, որ հարմարավետ է թիմում։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը հասանելի է «Բարսելոնայի» YouTube ալիքում։

























































