«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է որոշ լրատվամիջոցների տեղեկությունները, ըստ որոնց՝ «կապտանռնագույնների» հաջողությունները նախորդ մրցաշրջանում պայմանավորված են թիմի խաղացողների կողմից դոպինգ օգտագործելով։ Ավելի վաղ շրջանառվում էր վարկած, թե ֆուտբոլիստները ձեռքերին կապում են թևկապներ՝ դոպինգի ներարկումների հետքերը թաքցնելու համար։
«Ա՛յ հա (ծիծաղում է)։ Մարդիկ, երբ ուզում են խոսել և պահանջված լինել սոցիալական ցանցերում, սկսում են խոսել բանի մասին, որը գոյություն չունի, կամ արդարացումներ են փնտրում, որոնք չպետք է լինեին։ Մինչև ինչ-որ բանում մեղադրելը՝ մարդիկ պետք է փորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել, բայց շատերը դա չեն անում։ Նրանք պարզապես ասում են այն, ինչ ուզում են։ Շատ կան մարդիկ, ովքեր ազդեցություն ունեն սոցիալական ցանցերում, թեև իրականում չպետք է ունենային», — Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի առաջնության, ինչպես նաև երկրի Գավաթի և Սուպերգավաթի տիտղոսները։
























































