«Բարսելոնան» երեկ՝ հուլիսի 31-ին, ասիական շրջագայության շրջանակում անցկացված երկրորդ ընկերական խաղում 7։3 հաշվով հաղթեց «Սեուլին»։
Հանդիպման ընթացքում, որը հեռարձակվում էր «կապտանռնագույնների» ակումբային հեռուստատեսությամբ, մեկնաբանը ծաղրել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Լուկա Մոդրիչին։
«Մենք Լուկա Մոդրիչին ըստ արժանվույն չգնահատեցինք։ Նրա վերջին մեծ նվաճումը Կունդեին կատարած փոխանցումն էր Իսպանիայի գավաթի եզրափակիչում»,- ասել է մեկնաբանը։
Անցած մրցաշրջանի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ժուլ Կունդեն խլել էր գնդակը Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո՝ գրավելով մրցակցի դարպասը, որը կատալոնացիների համար այդ խաղում դարձավ հաղթական։
Այս ամառ Մոդրիչը հեռացավ «Ռեալից»՝ այնտեղ անցկացրած 13 մրցաշրջանից հետո։ Խորվաթ կիսապաշտպանը ներկայումս հանդես է գալիս «Միլանում»։
























































