«Բարսելոնան» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել աջ պաշտպան Էկտոր Ֆորտից։ Այս մասին հաղորդում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը պատրաստ է 18-ամյա ֆուտբոլիստին հանել տրանսֆերի, սակայն Ֆորտն ինքը հակված չէ լքելու թիմը և ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։
Ֆորտի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում իսպանացին «Բարսայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման բոլոր մրցաշարերում, սակայն գոլի հեղինակ չի դարձել։























































