Մադրիդի «Ռեալը» «X» սոցիալական էջում հայտարարել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն այժմ հանդես կգա «արքայական ակումբի» կազմում 10 համարի մարզաշապիկով։ Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին խաղում էր 9 համարով։
«Թիվ տասը» ազատ էր դարձել «Թագավորական ակումբում» Լուկա Մոդրիչի՝ թիմը լքելուց հետո։
Անցած մրցաշրջանում Մբապեն մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացված 59 խաղի, խփել 44 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի շուկայական արժեքը 180 մլն եվրո է։
























































