Այսօր՝ հուլիսի 29-ին, «Ինտերի» և «Ատալանտայի» միջև նոր բանակցություններ կմեկնարկեն նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանի տրանսֆերի վերաբերյալ։ Սպասվում է, որ առաջիկա քննարկումները վճռորոշ կլինեն։ Այս մասին հայտնում է լրագրող Պասկալ Գուարոն։
Աղբյուրի համաձայն՝ միլանյան գրանդը բերգամոցիներին կներկայացնի բարելավված առաջարկ՝ 44-45 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք «Ատալանտան», որը նախկինում իր աստղի համար պահանջում էր 50 միլիոն եվրո, կբավարարվի նման պայմաններով։
Ինքը՝ Լուկմանը արդեն որոշել է միանալ «Ինտերին» և հույս ունի, որ ակումբները կհամաձայնեցնեն իր տրանսֆերի մանրամասները։ 27-ամյա ֆուտբոլիստը «Ատալանտայի» կազմում անցկացրած 118 խաղում խփել է 52 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։




























































