«Բարսելոնայի» նորեկ Ռունի Բարջին շարունակում է հաճելիորեն զարմացնել ակումբի մարզչական շտաբին։ Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և նրա օգնականները տպավորված են շվեդ եզրային հարձակվողի ֆիզիկական պատրաստվածությամբ, հայտնում է Diario Sport-ը։
Նշվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը թիմի գտնվելու վայր է ժամանել գերազանց վիճակում. նա այժմ մի քանի քայլ առաջ է իր թիմակիցների մեծ մասից։«Բարսելոնան» Ռունի Բարջիին ձեռք է բերել դանիական «Կոպենհագենից» հուլիսի կեսերին՝ 2.5 միլիոն եվրոյով։
Երիտասարդը գոլ խփեց «կապտանռնագույնների» կազմում իր առաջին նախամրցաշրջանային խաղում՝ գրավելով ճապոնական «Վիսել Կոբեի» դարպասը (3:1)։ Ընկերական խաղից հետո Ֆլիկն ասաց, որ նախատեսում է Բարջիին ընդգրկել առաջին թիմի կազմում։


























































