Իսպանական Լա Լիգան նախատեսում է 2025/26 մրցաշրջանում ներդնել նոր կանոն։ Ինչպես հաղորդում է Goals Side-ը՝ հղում անելով El Partidazo de COPE-ին, նոր կանոնը թույլ կտա ակումբների գլխավոր մարզիչներին խաղի ընթացքում երկու անգամ դիմել VAR համակարգին և խնդրել վիճահարույց դրվագի տեսակրկնությունը։
Հաղորդվում է, որ եթե նման դրվագից հետո մրցավարը փոխի սկզբնական որոշումը, ապա երկու պահանջի տարբերակներն էլ կմնան ուժի մեջ։
Իսպանիայի գործող չեմպիոնը «Բարսելոնան» է, որը նախորդ մրցաշրջանում 38 խաղում վաստակել է 88 միավոր։ Մադրիդի «Ռեալը» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 84 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ատլետիկոն»՝ 76 միավորով։
























































