Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վերանայել վինգեր Ռոդրիգոյի տրանսֆերի համար ներկայացվող ֆինանսական պահանջները:
24-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը կարող է լքել ակումբը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն նրան չի ընդգրկում մեկնարկային կազմում: Ի սկզբանե «Ռեալը» Ռոդրիգոյի համար պահանջում էր ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը զսպում էր պոտենցիալ գնորդներին:
Սակայն, ինչպես հայտնում է Газета.Ру-ն՝ հղում անելով Diario AS-ին, ակումբն այժմ պատրաստ է դիտարկել 90 միլիոն եվրոյից ցածր առաջարկներ:
Ռոդրիգոյի հավանական նոր ակումբների թվում նշվում են Լոնդոնի «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և Մյունխենի «Բավարիան»: Երկար ժամանակ «Արսենալը» համարվում էր ֆավորիտ՝ մադրիդյան աստղի տրանսֆերի համար:
























































