«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս թիմի ագրեսիվ խաղաոճը, որը կիրառվում է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ:
Ֆլիկի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճել է Իսպանիայի բոլոր երեք ներքին տիտղոսները՝ Լա Լիգան, Իսպանիայի Գավաթը և Սուպերգավաթը: Չնայած այս հաջողություններին՝ Շչեսնին խոստովանել է, որ թիմի խաղաոճը համընկնում է իր նախասիրություններին:
«Սա այն ֆուտբոլը չէ, որ ես սիրում եմ: Անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» խաղը տպավորիչ էր երկրպագուների համար, բայց այդ խաղաոճը ինձ սրտով չէ: Նույնիսկ ակումբի հաջողությունները չեն փոխում իմ կարծիքը: Կարծում եմ՝ թիմը կարող էր ավելի լավ կառավարել ռիսկերը և 90 րոպեների ընթացքում չհետևել նույն ագրեսիվ ռազմավարությանը: Սա, իհարկե, միայն իմ անձնական կարծիքն է, և ես չեմ ցանկանում խիստ քննադատել թիմը:
Ինձ՝ որպես դարպասապահի, հիասթափեցնում է, երբ հաղթում ենք 4:0 հաշվով, բայց խաղացողները շարունակում են ձգտել հինգերորդ գոլին՝ մոռանալով պաշտպանության մասին: Դարպասապահը նույնպես ցանկանում է «չոր» պահել դարպասը: Խաղացողները, սակայն, ցանկանում են շարունակել գոլեր խփել և վայելել խաղը, ինչն ինձ համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծում», – Շչեսնիին մեջբերում է Goal-ը՝ հղում անելով Foot Truck յութուբ-ալիքին:



























































