ESPN սպորտային ալիքը հրապարակել է MLS-ի պատմության լավագույն «նշանակված խաղացողների» վարկանիշը: «Նշանակված խաղացողի» կանոնը, որը հայտնի է նաև որպես Բեքհեմի կանոն, թույլ է տալիս ակումբներին պայմանագիր կնքել ֆուտբոլիստների հետ՝ շրջանցելով լիգայի աշխատավարձերի սահմանաչափը: Այս համակարգը ներդրվել է 18 տարի առաջ՝ «Լոս Անջելես Գելեքսիի» կողմից Դևիդ Բեքհեմի տրանսֆերն ապահովելու համար:
Վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռոբի Քինը («Գելեքսի», 2011), երկրորդ տեղում Սեբաստիան Ջովինկոն է («Տորոնտո», 2015), իսկ երրորդը՝ Կարլոս Վելան («Լոս Անջելես», 2018): Աշխարհահռչակ Լիոնել Մեսսին, ով ներկայումս հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Հաշվի առնելով Մեսսիի համաշխարհային կարգը, նրա չորրորդ տեղը կարող է զարմանալի թվալ, սակայն վարկանիշը հաշվի է առնում խաղացողների ազդեցությունը MLS-ում: Թիերի Անրին («Նյու Յորք Ռեդ Բուլս») զբաղեցրել է վեցերորդ, իսկ Զլատան Իբրահիմովիչը («Գելեքսի»)՝ իններորդ տեղը:
MLS-ի լավագույն նշանակված խաղացողների վարկանիշ
- Ռոբի Քին («Գելեքսի»)
- Սեբաստիան Ջովինկո («Տորոնտո»)
- Կարլոս Վելա («Լոս Անջելես»)
- Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)
- Դիեգո Վալերի («Պորտլենդ»)
- Թիերի Անրի («Նյու Յորք»)
- Ջոզեֆ Մարտինես («Ատլանտա»)
- Լենդոն Դոնովան («Գելեքսի»)
- Զլատան Իբրահիմովիչ («Գելեքսի»)
- Քլինթ Դեմփսի («Սիեթլ»)























































