«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խստացրել է թիմում կարգապահական կանոնները Լա Լիգայի նոր մրցաշրջանից առաջ, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը դժգոհ է թիմի երիտասարդ ֆուտբոլիստների չափազանց մեծ մեդիաակտիվությունից։ Ֆլիկը պահանջել է, որ խաղացողները որքան հնարավոր է քիչ շեղվեն մարզումային գործընթացից և ժամանակավորապես նվազագույնի հասցնեն բոլոր կողմնակի զբաղվածությունները։
Հիշեցնենք, որ Ֆլիկի գլխավորությամբ կատալոնական ակումբը նախորդ մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

























































