«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» մարզադաշտ հետաձգվել է, քանի որ ակումբը դեռևս չի ստացել համապատասխան լիցենզիա։ Այս պայմաններում կատալոնական ակումբը խնդրանքով դիմել է ՈւԵՖԱ-ին՝ թույլ տալու, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին խաղը անցկացնի արտագնա։
«Մենք դիմել ենք ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով թույլ տալ առաջին հանդիպումն անցկացնել արտագնա։ Վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին, որից հետո պարզ կլինի։ Հուսով եմ՝ ՈւԵՖԱ-ն թույլ կտա։ Մեր հարաբերությունները ՈւԵՖԱ-ի հետ աստիճանաբար բարելավվում են»,– նշել է Ժոան Լապորտան՝ Mundo Deportivo-ի հետ զրույցում։
Նշենք, որ ըստ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի՝ Չեմպիոնների լիգայում ակումբները չեն կարող օգտագործել միաժամանակ մի քանի տնային մարզադաշտ։ Այդ պատճառով, եթե «Բարսելոնան» չլուծի «Կամպ Նոուի» պատրաստվածության հարցը, ապա ստիպված կլինի մրցաշարի բոլոր հանդիպումները անցկացնել մեկ մարզադաշտում։

























































