«Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը համատեղ որոշում են կայացրել զրկել դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին ավագի թևկապից, հայտնում է Mundo Deportivo-ն։
Հինգշաբթի հայտնի դարձավ, որ 33-ամյա գերմանացի դարպասապահը մեջքի վնասվածքի պատճառով վիրահատության կենթարկվի և կբացակայի մոտ երեք ամիս՝ բաց թողնելով մրցաշրջանի մեկնարկը։
Տեր Շտեգենը սոցիալական ցանցերում նշել է, որ վիրահատության մասին որոշումը կայացվել է ակումբի բժշկական անձնակազմի և արտաքին մասնագետների հետ երկար խորհրդակցություններից հետո։ Սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը տեղյակ չի եղել այդ որոշման մասին և խիստ դժգոհ է դրանից։
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Տեր Շտեգենը վնասվածքի պատճառով մասնակցել է ընդամենը ութ խաղի՝ բաց թողնելով ինը գոլ։




























































