Անգլիացի ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդը ոգևորությամբ է սկսել աշխատանքը կատալոնական «Բարսելոնայի» հետ։
«Բարսելոնայի» նոր խաղացողը անցկացրել է իր առաջին մարզումը նոր թիմակիցների հետ։ Նա այդ պահը լուսանկարներով արձանագրել է Ինստագրամի իր էջում։ Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Ռեշֆորդը գոհունակությամբ մարզվում ակումբի մարզաբազայում՝ նոր թիմակիցների հետ։ Լուսանկարներին կից գրառում էր՝ «Եկեք սկսենք աշխատանքը թիմի հետ 🫡»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռեշֆորդը վարձակալական հիմունքներով միացել է «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը գործարքի շրջանակում ստացել է նաև նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդից» լիարժեք գնելու իրավունք։ Գնումը հնարավոր կլինի վարձակալության ժամկետի ավարտից հետո՝ 30 միլիոն եվրո արժեքով։
«Բարսելոնան» ամբողջությամբ կվճարի Ռաշֆորդի աշխատավարձը, որը կազմում է 14 միլիոն եվրո։
Ի դեպ, Իսպանիայում անգլիացին հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։



























































