«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է թիմի հարձակվող Լամին Յամալի կազմակերպած ծննդյան երեկոն, որին ներկա էին զվարճանքի ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ թզուկ արտիստներ։ Միջոցառումը քննադատության էր ենթարկվել որոշ ընկերությունների կողմից։
«Յամալի երեկո՞ն։ Ցավում եմ, որ ներկա չեմ եղել։ Դա մասնավոր միջոցառում էր։ Ի՞նչ արտասովոր բան կա դրանում։ Նրանք ընդամենը 18 տարեկան են։ Ընտրել են նման ձևաչափ, որը որոշակիորեն նույնիսկ զվարճալի է։ Նա երեկոն կազմակերպել էր ընկերների հետ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կարծում եմ, որ Լամինը հիանալի երեկո է կազմակերպել», — ասել է Լապորտան Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ երեկոյից հետո Յամալը վերադարձել է մարզումների և ցուցաբերել է բարձր մակարդակի աշխատանք։
«Այդ տեսանկյունից նա ոչ մի սխալ չի թույլ տվել։ Ընդհակառակը, շնորհավորում եմ նրան։ Ուրախ եմ, որ տղաները լավ ժամանակ են անցկացրել», — հավելել է Լապորտան։
Անցած մրցաշրջանում Լամին Յամալը մասնակցել է 55 խաղի՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2031 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։


























































