Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու հնարավորությունը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինները» կարող են տրանսֆերային առաջարկ կատարել իսպանացու համար ամռան վերջին օրերին, հատկապես եթե հասկանան, որ «քաղաքայինները» պատրաստ են բանակցել։
Նշվում է, որ չնայած Ռոդրիի գործող պայմանագրին, որը նախատեսված է մինչև 2027 թվականը, մոտ 100 միլիոն եվրոյի առաջարկը կարող է հետաքրքրել «Սիթիին»։ Երկու կողմերի համար էլ գլխավոր գործոնը կարող է դառնալ ֆուտբոլիստի առողջական վիճակը՝ նախորդ մրցաշրջանում ստացած ծնկի վնասվածքից հետո։

























































