«Բարսելոնայի» անգլիացի նորեկ Մարկուս Ռեշֆորդը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով կատալոնական ակումբ տեղափոխության տպավորություններով։
«Հանսի Ֆլիկը իմ «Բարսելոնա» տեղափոխության հիմնական գործոններից մեկն է։ Նրա հետ մեր զրույցները շատ դրական էին։ Նա հաստատել է իր կարգավիճակը՝ որպես բարձրակարգ մարզիչ. նա կարողացել է հաջող մրցաշրջանի ընթացքում ղեկավարել շատ երիտասարդ թիմը, և նա ավելին է ուզում նոր մրցաշրջանից առաջ։
Այս պահին ես լի եմ հույզերով։ «Բարսան» ակումբ է, որտեղ երազանքներն իրականանում են, այստեղ շատAMBիցիաներ կան։ Ես ինձ տանն եմ զգում»,- Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Marca-ն։
27-ամյա հարձակվողը 2025/26 մրցաշրջանում անցկացրած 41 խաղում խփել է 11 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։



























































