«Բարսելոնան» երեկ՝ հուլիսի 23-ին, պաշտոնապես ներկայացրեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին որպես թիմի ֆուտբոլիստ, սակայն կատալոնացիների տրանսֆերային արշավը, կարծես, դեռ չի ավարտվել։
Diario Sport պարբերականի հաղորդմամբ՝ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ Ռեշֆորդի ժամանումից հետո ակումբը պետք է կենտրոնանա պաշտպանության եզրերը ուժեղացնելու վրա։
Նշվում է, որ Իսպանիայի գործող չեմպիոնների կարճ ցուցակում են Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն և «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը, որոնք խաղում են համապատասխանաբար պաշտպանության ձախ և աջ եզրերում։





















































