Իսպանական Mundo Deportivo պարբերականի հաղորդմամբ՝ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը «Բարսելոնայում» հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։
Կատալոնական ակումբում նախկինում 14 համարը կրել են այնպիսի լեգենդար խաղացողներ, ինչպիսիք են Խրիստո Ստոյիչկովը, Թիերի Անրին և Խավիեր Մասկերանոն։
Նշենք, որ անգլիացին կատալոնական ակումբին կմիանա վարձակալական հիմունքներով՝ հետագա պարտադիր գնման հնարավորությամբ։


























































