Լոնդոնի «Արսենալը» ընկերական խաղում հաղթել է «Միլանին»։
Սինգապուրի ազգային մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 1:0 հաշվով։ Միակ գոլը խփել է Բուկայո Սական։
Շաբաթ օրը «Միլանը» ընկերական հանդիպում կանցկացնի «Լիվերպուլի» հետ, իսկ «Արսենալը» կիրակի օրը կընդունի «Նյուքասլին»։
Անցած մրցաշրջանում «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, մինչդեռ «Միլանը» Իտալիայի Սերիա Ա-ում եղել է ութերորդը։




























































