Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ գերվստահ հաղթանակ տարավ Բոսնիայի և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» նկատմամբ՝ (4։0)
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը անցկացրեց արդյունավետ հանդիպում՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
31-ամյա Բարսեղյանի համար սա 50-րդ գոլն էր «Սլովանի» կազմում, ինչի շնորհիվ նա բարձրացավ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկի 5-րդ հորիզոնական։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

























































