«Բարսելոնայի» նախկին անգլիացի հարձակվող Գարի Լինեկերը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը լինելու է ֆուտբոլում հաջորդ մեծագույն խաղացողը՝ Դիեգո Մարադոնայից և Լիոնել Մեսսիից հետո։
«Լամինը հաջորդ մեծագույն խաղացողն է Մարադոնայից և Մեսսիից հետո։ Իր տարիքում նա անում է արտասովոր բաներ։ Նա յուրահատուկ է։ Նա կարող է լինել մեծագույն խաղացողներից մեկը, բայց դրա համար մի փոքր բախտ է անհրաժեշտ։ Անկասկած, ես նրան կտայի «Ոսկե գնդակը»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Անցած մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցեց 55 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։




























































