«Բարսելոնայի» խորհրդանշական մարզադաշտը՝ «Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար։
Ըստ AS-ի՝ վերակառուցման ձգձգված աշխատանքների պատճառով ակումբը ստիպված է եղել հրաժարվել նույնիսկ ավանդական Խոան Գամպերի գավաթի խաղարկությունը սեփական մարզադաշտում անցկացնելու մտադրությունից։
Ավելի վաղ ակումբի նախագահ Ժոան Լապորտան մի քանի անգամ հետաձգել էր մարզադաշտի բացման ժամկետները՝ վերջին անգամ խոստանալով մասնակի բացում (60,000 հանդիսատեսի համար) 2025 թվականի աշնանից։
Սակայն ներկայիս շինարարական տեմպերն այդ սցենարը դարձնում են ոչ իրատեսական։
Կապտանռնագույնները նոր մրցաշրջանը կսկսեն այլընտրանքային մարզադաշտում, իսկ «Կամպ Նոու» մարզադաշտի վերադարձը հետաձգվում է առաջին անգամ 1957 թվականին շահագործման հանձնված մարզադաշտի 66-ամյա պատմության մեջ։
2024/2025 մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճել է Լա Լիգայի, Իսպանիայի գավաթի և Իսպանիայի սուպերգավաթի տիտղոսները, իսկ Չեմպիոնների լիգայում հասել է կիսաեզրափակիչ։

























































