«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Թեդի Շերինգեմը կարծիք է հայտնել, որ ՄՅՈւ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը արժանի չէ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատալոնական ակումբը պատրաստ է վարձակալել ֆուտբոլիստին 10 միլիոն եվրոյով՝ հետագայում 30 միլիոն եվրոյով նրան ձեռք բերելու իրավունքով։
«Եթե Ռեշֆորդին գնահատենք որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ապա պետք է հիշել, որ երիտասարդ տարիքում ձգտում ես խաղալ այնպիսի բարձրակարգ ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Երբ արդեն հայտնվել ես այդպիսի թիմում, պարտավոր ես գնահատել այդ հնարավորությունը։ Չես կարող պարզապես ամեն ինչ թողնել և ասել, որ ցանկանում ես հեռանալ։
Իմ կարծիքով՝ եթե նա լքի «Մանչեսթեր Յունայթեդը» հանուն «Բարսելոնայի», դա կլինի առաջընթաց, որին նա չի արժանացել։ Ինձ համար այս իրավիճակը բավական տխուր է։ Հույս ունեմ, որ Ռեշֆորդը չի ստանա այն տրասնֆերը, որին ձգտում է, քանի որ նա դրան արժանի չէ։
Ես նրան կասեի, որ դեռ երիտասարդ է և պետք է լրջանա։ Նա պետք է կենտրոնանա իր՝ որպես խաղացողի զարգացման վրա։ Չպետք է մեղադրի ուրիշներին, այլ աշխատանքով վերադառնա հիմնական կազմ», — Շերինգեմի խոսքերը մեջբերել է ESPN-ը։
Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։ Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։























































