Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ֆրան Գարսիան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանը» լրջորեն հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ «Ռոսոներիները» Գարսիային դիտարկում են որպես Տեո Էրնանդեսի փոխարինող, որն այս ամռանը տեղափոխվեց սաուդական «Ալ-Հիլալ»։
Իսպանացի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է բաժանվել Գարսիայից, սակայն պահանջում է 20 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստն առայժմ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, սակայն մադրիդյան ակումբը արդեն պայմանագիր է կնքել Ալվարո Կարերասի հետ, որը նույնպես խաղում է պաշտպանության ձախ եզրում։

























































