«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը:
27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին:
Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է ակումբի համար: Ռեշֆորդը, ով վաստակում է շաբաթական 325 հազար ֆունտ, անցած ձմռանը վարձավճարով հանդես է եկել «Աստոն Վիլայում»՝ անցկացնելով 17 խաղ և խփելով 4 գոլ, սակայն վնասվածքը խանգարել է ավարտել մրցաշրջանը:
«Բարսելոնան» հետաքրքրվել է նաև Նիկո Ուիլյամսով և Լուիս Դիասով, սակայն Ուիլյամսը մնացել է «Ատլետիկում», իսկ Դիասի տրանսֆերը մերժվել է «Լիվերպուլի» կողմից: Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 426 հանդիպում և խփել 138 գոլ:

























































