Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի նախագահը և թիմի գլխավոր մարզիչը միասնական դիրքորոշում չունեն նոր կիսապաշտպանի ձեռքբերման հարցում։ Ալոնսոն չի ցանկանում նմանվել Կառլո Անչելոտիին։ Երիտասարդ մարզիչը ցանկանում է ազդել ակումբի տրանսֆերային որոշումների վրա։
Նշվում է, որ Պերեսի և Ալոնսոյի միջև հանդիպման ժամանակ անհամաձայնություններ են առաջացել պաշտպանողական ոճի կիսապաշտպանի դիրքը ուժեղացնելու հարցի շուրջ։ «Արքայական» ակումբի նախագահը պատրաստ է միջոցներ հատկացնել միայն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի համար, ինչպիսին է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հենակետային Ռոդրին։ Սակայն այս պահին նման տրանսֆերը խնդրահարույց է։
Իր հերթին, Ալոնսոն կողմ է Անջելո Շտիլերի («Շտուտգարտ»), Նիկոլո Բարելայի («Ինտեր») և Քիս Սմիթի («ԱԶ Ալկմար») ձեռքբերման տարբերակներին։
























































