Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է հեղինակավոր AS պարբերականը:
Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար, ինչը կարևոր է 2026 թվականին կայանալիք աշխարհի առաջնության համար:
Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա վերականգնման ընթացքից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 33-ամյա խաղացողը ձախ սրունքի մկանի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս: Վնասվածքը նա ստացել էր հունիսի վերջին:
Ալաբան Եվրոպայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող պաշտպանն է և «Ռեալում» երրորդ խաղացողն է այդ ցուցանիշով՝ Կիլիան Մբապեից և Վինիսիուս Ժունիորից հետո: Ըստ մամուլի տվյալների՝ նրա շաբաթական աշխատավարձը կազմում է ավելի քան 415 հազար եվրո (մոտ 1.88 մլն եվրո ամսական և 22.6 մլն եվրո տարեկան):
2023 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվար Ալաբան վերականգնվում էր խաչաձև կապանների պատռվածքից: Այնուհետև փետրվարին նա վնասել էր հետ քաշող մկանը, իսկ ապրիլին՝ ծնկի մենիսկը: Արդյունքում, 33-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 14 հանդիպման բոլոր մրցաշարերում:




























































