Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ հայտնի է դարձել, որ «Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մոտ երեք ամիս չի կարողանա խաղալ ուսի վիրահատությունից հետո։
Ֆուտբոլիստը հաջողությամբ վիրահատվել է ձախ ուսի պարբերական հոդախախտի պատճառով։ Վնասվածքը նա ստացել էր 2023 թվականի նոյեմբերին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։
Դրանից հետո Բելինգհեմը ընտրել էր վերականգնման այնպիսի մեթոդ, որը թույլ էր տալիս խուսափել վիրահատությունից և շարունակել հանդես գալ «Ռեալի» կազմում։
Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 58 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 15 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։
























































