«Պորտուի» պաշտպան Ալեքս Թելեսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում: Ֆուտբոլիստը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում: Այդ մասին հայտնում է GauchaZH–ը:
Ըստ աղբյուրի՝ Թելեսը և փարիզցիներն արդեն բանակցությունների փուլում են, որոնք մոտ են ավարտին: Սպասվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի համար ՊՍԺ-ն կվճարի 20-25 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում բրազիլացին «Պորտի»կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում հաղորդվում էր ֆուտբոլիստի նկատմամբ «Չելսիի» և «Յուվենտուսի» կողմից հետաքրքրության մասին։