Լիսաբոնի «Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա իսպանացու հետ պայմանագիր է կնքվել մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ թիմի մարզադաշտում։
Կառերասը 2017-ից մինչև 2020 թվականը հանդես է եկել «Ռեալի» երիտասարդական թիմում։ Անցած մրցաշրջանում նա «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 52 խաղի՝ խփելով 4 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։
























































