Մադրիդի «Ռեալը» ավարտել է «Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալվարո Կարերասի տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է լրագրող Խոսեպ Պեդրոլը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա իսպանացու տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի շատ շուտով։ Նշվում է նաև, որ նորեկի շնորհանդեսը նախատեսված է վաղը՝ հուլիսի 15-ին։
«Արքայական» ակումբը Ալվարո Կարերասի համար կվճարի 50 միլիոն եվրո, սակայն ոչ միանվագ, այլ մի քանի փուլով։ «Սերուցքայինները» սրա վերաբերյալ համաձայնության են եկել «արծիների» հետ երկար բանակցություններից հետո։
Ալվարո Կարերասն արդեն ծանոթ է «Ռեալին»․ նա խաղացել է մադրիդյան գրանդի երիտասարդական թիմում՝ 2017-ից 2020 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։



























































