Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի «Բարսելոնա» տեղափոխության ձախողման մասին։
«Ես կարդացել եմ, որ Ուիլյամսը խնդրել է իր գրանցման երաշխիքներ։ Ես չգիտեմ ճշգրիտ պայմանները, բայց «Բարսելոնան» պատրաստ չէր դրանք տրամադրել։ Կարծում եմ՝ «Բարսելոնան» նույն իրավիճակում է, ինչ նախորդ մրցաշրջաններում, երբ նրանք պայմանագիր էին կնքում խաղացողների հետ և սպասում մինչև վերջին րոպեն։
Սա կարող է հանգեցնել նրան, որ որոշ աստղեր որոշեն չդիմել ռիսկի և չհայտնվել անորոշության մեջ»,– Տեբասի խոսքերն է մեջբերում Barca News-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նախկինում ևս խնդիրներ է ունեցել խաղացողների գրանցման հետ կապված՝ 1:1 կանոնը չպահպանելու պատճառով։



























































