«Ֆիորենտինան» առաջիկա օրերին պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» երիտասարդ կենտրոնական պաշտպան Էման Կոսպոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կկազմի 1 միլիոն եվրոյից մի փոքր պակաս և կներառի կներառի հետագա վաճառքներից տոկոսների վճարման կետ։Նշվում է, որ իտալական ակումբը վաղուց է հետևում 18-ամյա շվեյցարացի պաշտպանին։
Կողմերը ներկայումս փոխանակում են գործարքի համար անհրաժեշտ վերջնական փաստաթղթերը։
Էման Կոսպոն, որը շվեյցարացի է՝ բոսնիական արմատներով, դեռ չի խաղացել «Բարսելոնայի» հիմնական կազմում։ Անցած մրցաշրջանում նա հանդես է եկել մինչև 19 տարեկանների թիմում և մասնակցել է նաև ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայի ութ հանդիպման։



























































