Հայտնի լրագրող Էդու Ագիրը (El Chiringuito) խոսել է «Ռեալ Մադրիդում» տեղի ունեցող սկզբունքային փոփոխությունների և նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի՝ հարձակվողներին ներկայացրած պահանջների մասին։
«Հարձակվողները պետք է մասնակցեն պրեսինգին և աշխատեն պաշտպանությունում, ինչը նախկինում «Ռեալում» ընդունված չէր։ Օգոստոսից սկսած՝ Խաբի Ալոնսոն այլևս չի լռելու։ Նա ուժեղ բնավորություն ունի։ Ով աշխատում է, խաղում է, իսկ ով չի աշխատում, նստում է պահեստայինների նստարանին։ Ամեն ինչ փոխվել է», – Ագիրեի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։
Հիշեցնենք, որ Ալոնսոյի գալուց հետո նախկինում անփոփոխ մեկնարկային կազմում ընդգրկված Ռոդրիգոն գրեթե խաղաժամանակ չի ստանում Աշխարհի ակումբային առաջնությունում։ Բացի այդ, իսպանացի մարզիչը մի քանի անգամ խաղի ընթացքում փոխարինել է Վինիսիուսին։
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Ռեալը» խոշոր հաշվով՝ 0:4, պարտվել է ՊՍԺ-ին։
























































