Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, թե ՊՍԺ-ի որ խաղացողն է իրեն ամենաշատը տպավորել։
«Աշրաֆ Հակիմին ֆենոմեն է։ Մենք միշտ շատ ենք սիրել նրան։ Նա մեր երիտասարդական ակադեմիայից է, և ես հիանում եմ նրանով»,– հայտարարել է Պերեսը։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Իսթ Ռադերֆորդի «ՄետԼայֆ» մարզադաշտում կայացավ ՖԻՖԱ-ի 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչը, որտեղ ՊՍԺ-ն 4։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Փարիզյան գրանդը եզրափակիչում ուժերը կչափի Լոնդոնի «Չելսիի» հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։
























































