«Լիվերպուլի» կոլումբացի եզրային հարձակվող Լուիս Դիասը հստակ կերպով հասկացրել է մերսիսայդցիների ղեկավարությանը, որ պատրաստ է լքել ակումբը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ եթե շահավետ առաջարկ լինի, «Լիվերպուլը» պատրաստ է բաժանվել Դիասից։ Սակայն նախկինում ակումբը մերժել է խաղացողին ձեռք բերելու «Բավարիայի» և «Բարսելոնայի» փորձերը։
Լրագրողի խոսքով՝ վերջին օրերին «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը նոր բանակցություններ է սկսել «Լիվերպուլի» հետ, սակայն այս պահի դրությամբ կողմերը դեռ պայմանավորվածություն չեն ձեռք բերել։
Անցած մրցաշրջանում 28-ամյա Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, որոնց ընթացքում խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
























































