Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մոտ ապագայում չի կարողանա խաղադաշտ դուրս գալ և բաց կթողնի գալիք մրցաշրջանի առաջին հատվածը։
Չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, մադրիդյան գրանդը ջախջախիչ պարտություն կրեց ՊՍԺ-ից ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում (0։4) և ավարտեց իր ելույթը մրցաշարում։ Այսպիսով, 2024/25 մրցաշրջանը մադրիդյան հսկայի համար ավարտվեց։
Ինչպես և սպասվում էր, Բելինգհեմը մրցաշրջանի ավարտից հետո կենթարկվի ուսի վիրահատության։ Madrid Zone-ի տվյալներով՝ անգլիացու վիրահատությունից վերականգնումը կտևի 3-4 ամիս։ Ջուդ Բելինգհեմը երկար ժամանակ անհարմարություն էր զգում ուսի հատվածում և, ինչպես վերջերս խոստովանեց, ցանկանում է խնդիրը լուծել որքան հնարավոր է շուտ՝ վիրահատության միջոցով։
«Ռեալի»՝ Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի առաջին խաղը նախատեսված է օգոստոսի 19-ին՝ «Օսասունայի» հետ։
























































