Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գոհ է «սերուցքայինների» կենտրոնական պաշտպան Դին Հաուսենի խաղից, որը վերջերս է տեղափոխվել «Բորնմութից» «արքայական» ակումբ։
«Այս տղան հիանալի համապատասխանում է մեզ։ Հաուսենը շատ ընդունակ և խելացի խաղացող է»,- նշել է Ալոնսոն։
Հիշեցնենք, որ 20-ամյա իսպանացին նախորդ մրցաշրջանում «Բորնմութի» կազմում անցկացրել է 36 խաղ, խփել 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։























































