Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Realmadrid TV-ին տված հարցազրույցում խոսել է Աշխարհի ակումբային առաջնությանը նախապատրաստվելու և սաուդյան «Ալ Հիլալի» դեմ հունիսի 18-ին Ֆլորիդայում կայանալիք առաջին խաղի մասին։
«Մենք սկսում ենք նոր փուլ և պետք է կենտրոնանանք, թե ինչպիսին ենք ցանկանում լինել, ինչպես խաղալ և ինչպես դա իրականացնել։ Այդ ամենը պետք է սկսվի «Ալ Հիլալի» դեմ խաղից։
Ֆուտբոլիստների հետ առաջին շփումները դրական են եղել։ Աստիճանաբար ճանաչում ենք միմյանց, և նոր խաղացողներ են միանում թիմին։
Ժամանակը սուղ է, ուստի պետք է արագացնենք գործընթացը՝ ճանաչելու և մարզվելու համար։ Այսօր միանում են Լունինը, Վինիսիուս Ժունիորը և Արդան։ Մինչև խաղը երեք մարզում ունենք։ Մենք մեծ ցանկությամբ ենք եկել՝ լավ հանդես գալու և մինչև վերջ պայքարելու», — իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։


























































