Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կարծիք է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
««Ռեալը» պետք է գներ նրան մինչև «Բորուսիա» Դորտմունդ տեղափոխվելը։ Հենց դա է սկաուտների աշխատանքը»,-Ֆիգուի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել այս տարի հունվարին «Զալցբուրգից»։
Մադրիդի «Ռեալը» մտադիր է 2021 թվականի ամռանը գնել Հոլանդին, ինչպես նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։