«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին պատմել է կնոջ՝ Իլարի Բլազիի հետ ունեցած վեճի մասին, որը ծագել էր կատվի պառճառով.
«Զայրացել էի կնոջս վրա, երբ նա առանց մորթի կատուներից էր գնել (սֆինքս) և նրան Դոննա Պաոլա էր անվանել: Շատ էի զայրացել: Գիշերները կատուն ցանկանում էր միայն մեր անկողնում քնել՝ մեր ոտքերի մոտ: Շատ քնքուշ կատու էր, բայց քիչ էր մնում մեզ բաժանության հասցներ:
Իլարին ամեն գնով կատու էր ցանկանում: Ես համառ էի ու պնդում էի, որ մեր տանը չպետք է կատու լինի: Մեր ընտանիքում որոշումները Իլարին է կայացնում: Մենք մի քանի օր չխոսեցինք իրար հետ, բայց արդյունքում ես ևս սիրեցի այդ կատվին»,- Տոտտիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
43-ամյա Տոտտին «Ռոմայի» սան է: Նա հռոմեական ակումբում հանդես է եկել 1992-ից 2017 թվականներին: «Գայլերի» կազմում հարձակվողը 785 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 307 գոլի և 139 գոլային փոխանցման հեղինակ: