Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի գովասանքին Իսպանիայի հավաքականի հասցեին:
Կիրակի՝ հունիսի 8-ին, երկու թիմերը կհանդիպեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչում:
«Ես միշտ զգացել եմ ճանաչում և սեր նրանց կողմից, ովքեր կարևոր են ինձ համար, և ես իսկապես գնահատում եմ նրա խոսքերը: Իմ հերթին, ես ուզում եմ արտահայտել իմ հարգանքը նրան: Նա ֆուտբոլի լեգենդ է և մարդ, որը խթանում է ֆուտբոլի իրական արժեքները: Նա օրինակ է մեզ բոլորիս համար: Մենք բախտավոր ենք հանդես գալու Պորտուգալիայի դեմ, որը գլխավորում է մի մարդ, ով իր հետքն է թողել պատմության մեջ», — դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ազգերի լիգայի մասին․
«Մենք սկզբից գիտեինք, թե որքան դժվար է լինելու այս մրցաշարը, և արդյունքները հաստատում են դա։ Ամեն օր չէ, որ կարելի է հանդես գալ այդքան ուժեղ թիմերի դեմ։ Եվրոպայի հինգ լավագույն թիմերից չորսը այստեղ են։ Այս մրցաշարը շատ լուրջ է, դժվար և հեղինակավոր, և դրա արժեքը ժամանակի ընթացքում միայն կաճի», — դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։



























































