Մադրիդում տեղի ունեցավ «Ռեալ Մադրիդի» և «Բորուսիա Դորտմունդի» լեգենդների միջև բարեգործական հանդիպումը։
Հանդիպումը կայացավ «Ռեալի» մարզադաշտում և ավարտվեց 3-3 հաշվով։
Միջոցառումից ստացված հասույթը, որն արդեն 12-րդն էր, կուղղվի սոցիալապես խոցելի վիճակում գտնվող երիտասարդների զբաղվածության ծրագրին, ինչպես նաև մայրաքաղաքային ակումբի հիմնադրամի սոցիալական և մարզական նախագծերին։
«Ռեալի» կազմում գոլերը խփեցին Ժուլիո Բապտիստան (5-րդ րոպե), Տոնի Կրոսը (36-րդ, 11 մետրանոցից) և Ռաուլ Գոնսալեսը (55-րդ)։ Դորտմունդցիների կազմում գոլերը խփեցին Լուկաս Բարիոսը (16-րդ), Սվեն Բենդերը (22-րդ) և Մարսիո Ամորոսոն (87-րդ)։
























































